Այն օրվանից, երբ մարդը մեղանչեց` խախտելով Բարձրյալից իրեն տրված պատվիրանը, ժառանգը դարձավ ադամական կոչվող մեղքի: Այս մեղքը, մարդու աշխարհ գալուն պես, դրոշմված է նրա ճակատին և վերանում է միայն մարդու քրիստոնյա դառնալուց, այսինքն` մկրտվելուց հետո:
Պատվիրանները կամ արգելում են, կամ խրախուսում են ինչ-որ բան անել:
Այսպես, Աստված պատվիրեց մարդկանց. «Աճեցեք, բազմացեք, լցրեք երկիրը, տիրեցե՛ք դրանց», իսկ քիչ անց. «Չուտե՛ք, որպեսզի չմեռնեք»:
Եթե Իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու եւ փառքին: Հռոմ. 8;17
Փրկությունը այն իրողությունն է, որ իմաստավորում է այս աշխարհում մարդու կյանքը. եթե մարդը չի ապրում, որպեսզի հավերժ ապրի, ուրեմն նրա կյանքը արժեք չունի:
Մենք բոլորս ուղղակի մխրճվել և սուզվել ենք ուրիշներին դատելու այս պղտոր ճահճի մեջ: Ում ասես և ինչի համար ասես չենք դատում` Տիրոջ իշխանությունը հափշտակելով, մոռանում ենք Նրա պատվիրանը. «Մի՛ դատեք, որպեսզի չդատվեք»:
Առաջին մարդկանց դրախտային կյանքից մինչև այսօր բազմալեզու ու բազմաբառ մարդկության պատմության ու ամեն մի անհատի կենսագրության առանցքային իրողությունը բնորոշող բառը փրկությունն է:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...